Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Աքսիոմատիկ, պարզ ճշմարտություն. Դևորգ Դանիելյան

Աքսիոմատիկ, պարզ ճշմարտություն. Դևորգ Դանիելյան
07.11.2022 | 07:30

Որևէ պետության կազմում գտնվող պետական կազմավորումը համարում են ինքնուրույն պետություն ոչ թե մինչև ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ դրանից հետո. սա աքսիոմատիկ, պարզ ճշմարտություն է, ինչպես, օրինակ, Կոսովոյի պարագայում։


Այն, որ բոլոր պետություններն առանց բացառության, Արցախը առայժմ համարել և համարում են Ադրբեջանի մաս, բացարձակապես չի նշանակել և չի էլ կարող նշանակել, որ Արցախի միջազգային կարգավիճակի հարցը համարել ու համարում են փակված։ Նույն այդ պետություններից շատերը, հատկապես՝ եռանախագահներ առաջադրած գերտերությունները, միանշանակ նախաձեռնել են բանակցությունների մի բարդ գործընթաց, որպեսզի վերջնականապես պարզեն, թե ինչ ընթացակարգով կարող է իրականացվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ «փաթեթով», թե «փուլային», դա արդեն խնդրի միայն երկրորդ, գուցե ոչ էական մասն է։ Մի խոսքով, սա ավելորդ, որևէ իրավաքաղաքական արժեք չունեցող հայտարարություն է, որը չարժե հերքել, կամ հաստատել։


Իսկ մինչ այդ, առնվազն տարօրինակ կլիներ, եթե բոլոր պետությունները համարեին, որ Արցախն արդեն ինքնուրույն պետություն է:

Դիտվել է՝ 10161

Մեկնաբանություններ